Ս. Օհանյանը հորդորել է հետևություններ անել «Միասնություն 2014» զորավարժությունների գրանցված արդյունքներից
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցելխորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի շրջանակում նոյեմբերին անցկացված ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցությանը ներկաեն եղել հայկական երկու հանրապետությունների բանակային զորամիավորումերի, պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Խորհրդակցության ընթացքում զորավարժությունների արդյունքների ամփոփիչ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Քննարկվել են զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվեցին դրանց շտկման ուղիները: Վերհանված խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարության կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցությունն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Փորձի փոխանակման և համադրման տեսանկյունից կայացած համարելով զորավարժությունները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է ներկաներին հետևություններ անել գրանցված արդյունքներից և տվեց համապատասխան հանձնարարականներ:
«Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացել են պարգևների:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում