Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է
Այսօր՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին (Գորիս-Կապան) և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի,Արագածի,Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռու, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Տիգրանաշենի Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ