«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորության թեկնածուի վրա հարձակման դեպքի առթիվ քննություն է կատարվում
«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա հարձակման դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում քննություն է կատարվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունցի:
Նախախորհրդարանի տեղեկացմամբ, երեկ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են «Հիմնադիր Խորհրդարանի» պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը: Գլխի շրջանում ունի վնասվածք և տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
Հիվանդանոցում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գևորգը պատմել էր. «Նախախորհրդարանի գրասենյակից դուրս եմ եկել, քայլել եմ դեպի Խանջյան-Թումանյան խաչմերուկի կանգառ: Հասնելուց հետո հետևից, ամենայն հավանականությամբ, բութ գործիքով հարված եմ ստացե գլխիս, ընկել եմ գետին, կիսաուշաթափ վիճակում: Մի քանի հարվածներ գետնին ընկած եմ ստացել: Հետո հիշում եմ, որ նորից հայտնվել եմ Նախախորհրդարանի շենքում: Բայց ոնց եմ հասել, թե տարել են, չեմ հիշում: Այնտեղից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»:
«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Գևորգը դեռ հիվանդանոցում է, վիճակը լավ է. «Նա գլխի հատվածում էր հարվածներ ստացել, մի քանի կար են դրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը