«Ռոստելեկոմ»-ը պարգևատրել է արագ շախմատի հաղթողներին
Վանաձոր քաղաքի Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադրպոցում նախօրեին տեղի է ունեցել արագ շախմատի մրցաշար, որի հաղթողները պարգևատրվել են արժեքավոր մրցանակներով «Ռոստելեկոմ» ընկերության կողմից: Առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են բջջային հեռախոսներով, որոնք հետագայում կօգնեն նրանց նաև առցանց մրցաշարերի մասնակցել: Այս մասին հայտնում է «Ռոստելեկոմ»-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մարզադպրոցի սաները մարզվում են FIDE-ի բարձրակարգ մարզիչների գլխավորությամբ և հաճախ մասնակցում են տեղական ու միջազգային մրցաշարերի: Վերջիններս հաճախ անց են կացվում առցանց:
«Ռոստելեկոմի» կողմից արդեն մեկ տարի է՝ 2013թ.-ի հոկտեմբերից, անվճար հիմունքներով գերարագ ինտերնետով է ապահովվել Վանաձորի այս կրթահամալիրը, որպեսզի մարզիկները առցանց մրցաշարերի շնորհիվ առավել մեծ փորձառություն ձեռք բերեն:
«Ռոստելեկոմի» կողմից երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերը բազմաթիվ են, շարունակական բնույթ են կրում և միտված են բարձրակարգ մասնագետների նոր սերնդի ձևավորմանը: