Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է ձյուն: Եղեգնաձորում(Ելփինի տարածաշրջանում) Սիսիանի - Գորիս ճանապարհահատվածում, Կապանում և Բերդում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: