Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հիմնադրամները կհամագործակցեն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում նախօրեին տեղի է ունեցել Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Այս մասին հայտնում է ՀԵՀ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ներկայացրել է ՀԵՀ-ի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող ծրագրերը, հասարակական և ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքները։
Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի տնօրեն Իրակլի Ժորժոլիանին ընդգծել է, որ առաջին անգամ են Հայաստանում, և ուրախ են ծանոթանալ Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը, իրականացնել փորձի փոխանակում։
Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատել է, որ երկու հիմնադրամներն էլ ունեն համանման գործառույթներ, նպատակներ, և ցանկալի կլինի սկիզբ դնել երկկողմ համագործակցության, կյանքի կոչել տարածաշրջանային համատեղ ծրագրեր։
Կողմերը համաձայնության են եկել ստեղծել աշխատանքային խումբ և առաջիկա 10 օրերին նախանշել այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող են իրականացվել համատեղ աշխատանքներ։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք է բերվել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի միջև ստորագրել համագործակցության հուշագիր։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ