Անհրաժեշտ է խորը տնտեսական քննարկում. Շարմազանով
Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի մասին քննարկման անհրաժեշտություն ՀՀԿ խմբակցությունը տեսնում է, սակայն այդ քննարկումը պետք է լինի փակ: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցություններն անհրաժեշտ են համարում արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը:
«Եթե մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է, և յուրաքանչյուրին պետք է մտահոգի այս իրավիճակը, ես առաջարկել եմ, որ առավել արդյունավետ է փակ քննարկումը»,-ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է խորը տնտեսական քննարկում:
Պատասխանելով հարցին, թե փակ քննարկումը կփարատի արդյո՞ք խուճապային տրամադրությունը, եթե հասարակությունը չի լսելու` ինչ են որոշում օրենսդիր մարմնում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Փակ քննարկումը նրա համար է, որ առանց խուճապային տրամադրությունների նստենք ու մանրամասն իրավիճակը քննարկենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ