Առաջին կին եպիսկոպոսն` անգլիական եկեղեցում
Սի-էն-էնի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ անգլիական եկեղեցում կծառայի կին եպիսկոպոս, չնայած նրան, որ տարիներ շարունակ այս հարցի շուրջ թեժ բանավեճեր են եղել:
Դոունինգ սթրիթը հայտնում է, որ Լիբբի Լեյնը, որը սկսած 1994 թվականից քահանա է եղել, կլինի Սթոքփորթի (հյուսիսային Անգլիա) նոր եպիսկոպոսը: Նա որպես եպիսկոպոս կձեռնադրվի հունվարի 26-ին:
Նրա նշանակումը եկեղեցու վերջին տարիների պատմության մեջ փշոտ մի գլուխ կփակի:
Կանայք անգլիական եկեղեցում որպես քահանա սկսել են ծառայել 1990-ականներից: Սակայն որոշ ավանադապաշտներ ընդդիմացան նրանց եպիսկոպոս ընտրվելու իրավունքին, ինչի գագաթակետը եղավ 2012 թվականին երեք տարին մեկ անցկացվող մեծ Սինոդի (եկեղեցական ժողովի) քվեարկության ձախողումը:
Երկու տարի առաջ եկեղեցու ղեկավար մարմինը մերժել է պահպանողականների այն առաջարկը, որով, բացի կին եպիսկոպոսից, նախատեսվում էր ունենալ լրացուցիչ արական սեռի ներկայացուցիչ եպիսկոպոս:
Վերանայված առաջարկը վերջնականորեն հաստատվել է անգլիական եկեղեցու առաջնորդների կողմից անցած ամիս: