Ն. Փաշինյանն առաջարկում է վերանայել 12 օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին կառավարության որոշումը
«Ֆինանսատնտեսական և ապրանքային շուկայում տեղի ունեցող վայրիվերումների ֆոնին առավել անհասկանալի է դառնում 12 օր ոչ աշխատային օր հայատարելու մասին կառավարության որոշումը»,-Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա վախենում է, որ 12 օր ոչ աշխատանքային օրեր անցկացելուց հետո կպարզվի, որ առանց այն էլ անվերահսկելի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:
«Կարծում եմ՝ կառավարությունը պետք է վերանայի այդ որոշումը, քննարկի: Տրամաբանական կլինի, որ առավելագույնը հունվարի 1-2-ը, 6-7-ը հայտարարել ոչ աշխատային օրեր, որպեսզի ժողովուրդն իրավիճակի մասին գոնե որոշակի օպերատիվ պաշտոնական տեղեկատվության ստանալու հնարավարություն ունենա»,- ասաց պատգամավոր Ն. Փաշինյանը:
Նշենք, որ կառավարության որոշմամբ մինչև հունվարի 12-ը հայտարարված է ոչ աշխատանքային:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ