Վարչապետը անձամբ է շրջում խանութներով
Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսել է անակնկալ այցելություններ կատարել մայրաքաղաքի խանութներ` տեղում ապրանքների գներին ծանոթանալու համար:
Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը իր ֆեյբուքյան էջում հրապարակել է այդ լուսանկարները, որոնց երևում է, թե ինչպես է վարչապետը շրջում խանութներում, ինչպես նաև ծանոթանում է փոխանակման կետերում դրամի փոխարժեքին:
Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում Հ.Աբրահամյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել լայն սպառման ապրանքների առևտուրը և դրանց վերաբերյալ ամենօրյա կտրվածքով իրեն տեղեկատվություն ներկայացնել:
«Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ հետևել այս չարաշահումներին: Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,- ասել է Հ.Աբրահամյանը:
Նախորդող հրապարակում`
Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու. Հովիկ Աբրահամյան