Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրը
Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող Ամերիա Սերունդ ծրագիրը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Ամերիաբանկի կողմից:
«Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագրիը նախատեսված է 20-25 տարեկան նորավարտ երիտասարդների համար, ովքեր ունեն մեծ ցանկություն և պատրաստակամություն կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում: Այս մասին հայտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ամերիա Սերունդ» ծրագրի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց:
Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կկնքվի ուսնակության պայմանագիր 3 ամիս տևողությամբ, իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին կներկայացվի աշխատանքի առաջարկ: Նշենք նաև, որ վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը, կցել մոտիվացիոն նամակ, իսկ առավել ստեղծագործ երիտասարդները կարող են պատրատել մոտիվացիոն տեսահոլովակ (մինչ 1 րոպե տևողությամբ) և մինչև 2015թ. հունվարի 18-ը ներառյալ ուղարկել [email protected] հասցեով:
Նշենք նաև, որ նախորդ տարիներին անցկացրած «Ամերիա Սերունդ» երեք ծրագրերի արդյունքում 70 երիտասարդ արդեն աշխատում է Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում:
Մանրամասները՝ Ամերիաբանկի պաշտոնական կայքէջի «Ամերիա Սերունդ» բաժնում: