Աշխարհի ամենածեր կոկորդիլոսի 114-ամյակն է
Հենրի մականունով նեղոսյան կոկորդիլոսը, որը համարվում է աշխարհում անազատության մեջ գտնվող կոկորդիլոսներից ամենատարեցներից մեկը, տոնում է 114-ամյակը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Կոկորդիլոսը բնակվում է Հարավային Աֆրիկայի Crocworld արգելոցում: Կենդանաբանների խոսքով Հենրին ծնվել է Բոտսվանայում, նրան բռնել են 1903 թվականին, այն բանից հետո, երբ նա մի քանի երեխա էր կերել: Հիմա Հենրին ժամանակի մեծ մասն անցկացնում է լճափին՝ արևի տակ պառկած:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ