Հռոմի պապը ողջունել է ԱՄՆ-Կուբա հարաբերությունների կարգավորումը
Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինը ողջունել է այն փոքր դիվանագիտական քայլերը, որոնք հանգեցրել են ԱՄՆ-Կուբա հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է Էյ-Բի-Սի Նյուզը:
Առաջին պաշտոնական արձագանքն անելիս Հռոմի պապը հայտնել է նորանշանակ դեսպաններին, որ դիվանագիտությունն ազնվական գործ է:
Ֆրանցիսկ Առաջինի դերը երկու կողմերի հարաբերությունների հաստատման հարցում խիստ մեծ է: Նախորդ ամառ Պապը նախագահներ Օբամային և Կաստրոյին նամակներ էր հղել, որոնցում առաջարկել էր Սուրբ Աթոռի մասնակցությունը բանակցություններին: Բացի այդ, վերջնական համաձայնությունը կայացավ Վատիկանում՝ հոկտեմբեր ամսին:
Դեսպաններին ուղղված ելույթում Ֆրանցիսկ Պապն ասել է. «Դիվանագիտությունը փոքր քայլերի արվեստ է, որը միշտ ուղղված է խաղաղություն արարելուն, մարդկանց սրտերը միավորելուն և մարդկության մեջ եղբայրություն տարածելուն»: