ՏՄՊՊՀ-ն վարչապետին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների մասին տեղեկանք
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների և Երևան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի և ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:
Նշենք , որ օրեր առաջ Panorama.am-ը անդրադարձել էր սպառողական շուկայում որոշ ապրանքների գներին: Օրիանկ` «Մարիաննա» ընկերության 1 կգ մածունը, եթե նոյեմբերին վաճառվում էր 450 դրամով, ապա դեկտեմբերի 3-ի դրությամբ` 550 դրամով: Նույնը վերաբերում է նաև «Աշտարակ կաթ» ընկերության արտադրած մածունին:
«Մարիաննա» ընկերության 400 գրամանոց թթվասերն էլ նախկին 490 դրամի փոխարեն վաճառվում է 550 դրամով, «Աշտարակ կաթ»-ի 450 գ. թթվասերը` 550 դրամով, իսկ 200 գրամանոց թթվասերը` 290 դրամով` նախկին 250 դրամի փոխարեն: