Բրեդ Փիթին չեն գրանցել որպես երդվյալ ատենակալ
Դերասան Բրեդ Փիթին չեն ցանկացել գրանցել որպես երդվյալ ատենակալ Լոս Անջելեսի դատարանում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Փիթը պաշտոնական ծանուցում է ստացել, որ պետք է ներկայանա դատարան: Սակայն դերասանին, այլ թեկնածուների հետ մեկ ժամ հերթ կանգնելուց հետո, մերժել են՝ պատճառաբանելով, որ դերասանի ներկայությունը դատարանում չափից շատ անհանգստություն կառաջացնի:
Փիթն ասել է, որ իր համար հետաքրքիր կլիներ մասնակցել կարճատև դատավարության:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան