Շահագործման է հանձնվել է Գորիսով անցնող միջպետական ավտոճանապարհը
Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 4.5 կմ երկարություն ունեցող հատվածը: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Վերականգնվել է ճանապարհի հողային պաստառն ու ջրահեռացման համակարգը, կառուցվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին և վերին շերտերը: Իրականացվել են նաև մայթերի, իջատեղերի ու մուտքերի վերականգնման, նոր հենապատերի կառուցման և գոյություն ունեցողների նորոգման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2013-2014թթ. պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 701. 370. 611 ՀՀ դրամ է:
Շինարարական աշխատանքներն իրականացնող «Ոսմար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի հիմնանորոգումը սկսվել էր 2013 թվականի հունիսին, ավարտվել`2014 թվականի հոկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին