Հ. Աբրահամյան. Փաստերի դեպքում բոլորը պատասխան կտան
Գազալցակայաններում գազի գինն իջել է: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողի այն պնդմանը, թե գազալցակայաններում երեկվա հայտարարությունից հետո գազի գինը չի իջել:
Նա նշեց, որ գազալցակայաններում իր հանձնարարությամբ ստուգումներ են արվել, մեծ մասում վաճառվում է 200 դրամով կամ 210 դրամով, 230 դրամով գազ որևէ գազալցակայանում չի վաճառվում:
Հարցին, թե ովքե՞ր են պատժվելու անհարկի թանկացումներ անելու համար, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Կներկայացվի մեզ, մենք գնահատական կտանք: Մենք դեռևս կոնկրետ փաստ չունենք, բայց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ այսօր էլ եմ խոսել, կներկայացնեն: Եթե եղան փաստեր, բոլորը պետք է պատասխան տան»: