Հասարակություն 19:13 19/12/2014

«Կոնվենցիան կարելի է համարել ամենահաջող փաստաթղթերից մեկը». ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը

Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Երեկոյի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցան ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Միջոցառումը նաև նվիրված էր «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին, որը մարդու իրավունքների պաշտպանության՝ պատմության մեջ ամենաշատ վավերացումներ անցած համաձայնագիրն է։

Միջոցառմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը փոխանցեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով՝ քարորդ դար առաջ ընդունված «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, նոր փուլ նշանավորեց երեխաների հանդեպ համընդհանուր մոտեցումների ձևավորման հարցում, և մեծապես նպաստեց երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության առաջխաղացմանը:

«Կոնվենցիան կարելի է համարել ամենահաջող փաստաթղթերից մեկը, որին միացել են աշխարհի բազմաթիվ երկրներ: Հայաստանը կոնվենցիային միացել է 1992 թվականին: Այս ընթացքում զգալի աշխատանք է կատարվել: Երեխաների իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Կան մի շարք ոլորտներ, որտեղ ունենք էական առաջընթաց, մասնավորապես, առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում»,-ասաց Վաչե Գաբրիելյանը՝ կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ աշխատանքը:

Ըստ նրա, իհարկե, առաջընթացը չի նշանակում, որ դեռ խնդիրներ չկան: Վաչե Գաբիելյանը նշեց, որ բոլոր գերատեսչությունները պետք է ջանքեր գործադրեն երեխաների իրավունքների հետագա տարածման և պաշտպանության համար:

ՄԱԿ-ի մանկական հիմնադամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն էլ նշեց, որ վերջին քսան տարիների ընթացքում ամուր կերպով աշխատել են ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելով բարեփոխումներ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Բարեփոխումները տարբեր ուղղություններով են կատարվել և բավական առաջընթաց է գրանցվել այդ ոլորտում: Եթե խոսենք օրինակներով, ապա կարող ենք, մասնավորապես, նշել իմունիզացիայի ոլորտում արձանագրված էական առաջխաղացումը: Երկրում չեն գրանցվել կարմրուկի և պոլիոմելիտի դեպքեր: Բացի այդ, զգալի կրճատվել են հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերը»,-ասաց Հենրիետ Արենսը:

Ըստ նրա՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում կրճատվել են նաև մանկական հանցագործության դեպքերը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ զգալի աշխատանք է կատարվել կրթության ոլորտում: Հենրիետ Արենսը նկատեց, որ այսօր ավելի շատ երեխաներ են գնում դպրոց, քան նախկինում: Ուրախալի փաստ է նաև այն, որ նրանց թվում են հաշմանդամություն ունեցող երեխաները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՄԱԿ- ի մանկական հիմնադրամի առաքելությունը մեր երկրում համապատասխանում է այն հիմնական ուղղությունների հետ, որոնք նաև որդեգրել է ՀՀ կառավարությունը: Նրա խոսքերով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը մեր երկրում ուղղված է սոցիալական ծառայությունների մատուցման, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների և ծրագրերի իրականացմանը, երեխաների ընտանիքիում ապրելու իրավունքի իրացմանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրին, նախարարը նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների` մասնավորապես, հաստատությունների բեռնաթափման ռազմավարության իրականացման գործում, հասարակության մեջ արմատավորել այն դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու և դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է և որ որևէ դեպքում և պատճառաբանությամբ չպետք է երեխային հանձնել մանկատուն:

«Հայաստանում մեծ բարեփոխումներ են իրականացվում երեխաների պաշտպանության ոլորտում, որի հիմնական գաղափարն է` «Երեխան պետք է ապրի ընտանիքում», -ասաց նա: Այս առումով նախարարը ներկայացրեց այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգը, որը թույլ կտա կանխարգելել երեխայի մուտքը տարբեր հաստատություններ՝ ցերեկային խնամքի կենտրոններ, սոցիալական վերականգնողական տարբեր հաստատություններ:

Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ այս համակարգի ներդրումը երկարատև գործընթաց է, սակայն այն կունենա գործողությունների հստակ ժամանակացույց, հստակ քայլեր, ակնկալվող արդյունքներ:

Միջոցառմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև ներկայացրեց իր նոր նախաձեռնության՝ «IMAGINE»-ի («Իմե՛ջին»՝ Պատկերացրո՛ւ») հայաստանյան տարբերակը, որը նույնպես նվիրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին և միտված է բարձրացնելու հանրության իրազեկումը երեխայի իրավունքների վերաբերյալ: Նախաձեռնության նպատակն է ստեղծել մարդկության կողմից ամենասիրված և ոգեշնչող երգերից մեկի՝ Ջոն Լենոնի «Իմեջին» («Պատկերացրու») երգի՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունը։

Նախաձեռնությանը imagine.unicef.org կայքի միջոցով մինչ այժմ միացել են հազարավոր երեխաներ և իրենց ծնողները, երգիչներ և արվեստի գործիչներ (Քեյթի Փերին, Ուիլ-այ-էմը, Փրիանկա Չոպրան, Հյու Ջեքմենը, Նիկոլ Շերզինգերը, Քորտնի Կոքսը, Քրեյգ Դեյվիդը, Ադամ Լամբերտը և այլոք), ինչպես նաև լրագրողներ աշխարհի տարբեր ծայրերից:

Բոլորի անհատական ձայնագրություններն այնուհետև կօգտագործվեն «Իմեջին» երգի բազմալեզու «համաշխարհային» տարբերակի համար, որը կստեղծվի հայտնի դիջեյ Դավիդ Գետայի կողմից և կթողարկվի 2014 թվականի Նոր տարվա գիշերվա նախաշեմին։ Յուրաքանչյուր վերբեռնված ձայնագրություն նաև նպաստում է դրամական միջոցների հանգանակմանը, որի շնորհիվ 150 երկրներում կիրականացվեն երեխաների պաշտպանություն և օգնություն ապահովող ծրագրեր։

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ լինելով 3 երեխայի հայր և պապիկ, ինչպես ցանկացած ծնող, մտահոգված է երեխաների ապագայով:

Անդրադառնալով «Իմե՛ջին» երգի հայաստանյան տարբերակին, կոմպոզիտորը նշեց.
«Ես փորձում եմ երգի միջոցով դրական լիցքերը հաղորդել: Ինձ հանձնարարվեց վերատադրել, գործիքավորել և նոր ձևով ներկայացնել լեգենդար Ջոն Լենոնի հայտնի «Իմեջին» երգը: Ես պատիվ ունեցա այդ երգին մի քիչ հայկական համ ու հոտ հաղորդել՝ չփոխելով իր սկզբնական փայլը: Կարծում եմ դա ինձ հաջողվեց»: Նրա խոսքերով՝ շատ արդյունավետ համագործակցություն է ստացվել ՄԱԿ-ի մանկական հիմանդրամի հետ:

Նշենք, որ երգի ստեղծմանն աջակցել են պրոդյուսերներ Արմեն Մարտիրոսյանն ու Հրաչ Քեշիշյանը, մասնակից երգիչների թվում են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակդարյանը, «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի մեներգիչ Սերջ Թանկյանը, «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը, Արտո Թունբոյաջյանը, Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Երգի ուղերձն այն է, որ երեխաների պատկերացրած աշխարհը մենք մեծերս չաղավաղենք, այլ դա իրականություն դրաձնենք: Չէ որ մենք բոլորս մանուկ ենք եղել: Ի դեպ նշեմ, ես շատ հպարտ եմ, որ ՄԱԿ-ի գրասենյակն այդպիսի վիճակագրություն է ներկայացնում: Պետք է ասեմ, որ այդպիսի երջանիկ մանկություն, որ այստեղ է, ես ոչ մի տեղ չեմ տեսել: Ես համարում եմ, որ հայ երեխան Հայաստանում իրեն շատ երջանիկ է զգում՝ անկախ դժվարություններից, սոցիալական վիճակից»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը նշեց, որ հիմնադրամը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում, ինքն էլ փորձում է հիմնադրամի և հասարակության միջև միջնորդ լինել:

«Լինելով 3 երեխայի մայր, ցանկանում եմ, որ բոլոր երեխաները առողջ լինեն, ապահովված լինեն ընտանիքում, ունենան ներդաշնակ, ապահով կյանք, ընտանիքում էլ տեսնեն ժպտացող, այլ ոչ թե վիճող ծնողներ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր հասարակության մեջ լավ լինենք, ժպտանք, սիրենք իրար ու երջանիկ ապրենք»,-ասաց Ալլա Լևոնյանը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ավելի քան 300 հյուրեր՝ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստի գործիչներ և երեխաներ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:49
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
 «Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:03
Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան
«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ
Ապրիլի 17-18-ին Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․  «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:33
Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
16:20
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
Հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան։
Աղբյուր` Panorama.am
16:13
Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են տասնյակ երկրներ, հիմա մենք ինքներս ենք փորձո՞ւմ դա կասկածի տակ դնել»
Աղբյուր` Panorama.am
16:01
Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Աղբյուր` Panorama.am
15:47
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի...
Աղբյուր` Panorama.am
15:16
Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց  զեկույց  «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}