Սպիտակ տան հսկողությունն ուժեղացվում է
Սպիտակ տան շուրջը նոր ցանկապատ են բարձրացնում, որը նախորդից մեկ ու կես մետր բարձր է լինելու: Բացի այդ, ավելացվելու է նախագահի նստավայրը պահպանող գաղտնի ծառայությունների աշխատակիցների թիվը. Փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Այդ նպատակով նախատեսվում է վարձել 300 մարդ, որից 85-ը հատուկ գործակալ: Միաժամանակ նշվում է, որ նախագահական նստավայր այցելողների թվի սահմանափակում չի լինի:
Օբամայի նստավայրի հսկողությունն ուժեղացնելու որոշում ամերիկյան իշխանությունները կայացրել են մի քանի միջադեպերից հետո: Հոկտեմբերի մեկին հայտնի դարձավ, որ Օբաման Ատլանտայում գտնվելիս վերելակում է եղել զինված մարդու հետ, ով երեք անգամ դատվածություն է ունեցել:
Սեպտեմբերի 21-ին Գաղտնի ծառայությունները ձերբակալեցին Նյու Ջերսիի մի բնակչի, ով երկու անգամ փորձել էր ներխուժել նախագահականի տարածք: Իսկ մինչ այդ տարածք էր մտել Իրաքի պատերազմի մասնակիցը, ով այդ պահին զինված էր եղել: Այս ու այլ միջադեպերից հետո ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը ստիպված էր հրաժարական ներկայացնել: