Դեռահասները կորցրել են հետաքրքրությունը ֆեյսբուքի հանդեպ
Ֆեյսբուքի հանրահայտությունը ԱՄՆ-ի դեռահասների շրջանում արդեն երկրորդ տարին անընդմեջ շարունակում է նվազել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Frank N. Magid Associates հետազոտող ընկերությանը:
Հետազոտության տվյալներով, 13-17 տարեկան ամերիկացի օգտատերերի շուրջ 88 տոկոսն է 2014-ին օգտվել սոցկայքից: Համեմատության համար անցած տարի այդ թիվը կազմել է 94 տոկոս, իսկ 2012-ին՝ 95 տոկոս:
Դեռահասները աստիճանաբար կորցնում է ֆեյսբուքի հանդեպ հետաքրքրությունը, սակայն սկսում են ուշադրություն դարձնել այլ սոցցանցերի: Երիտասարդ օգտատերերի համար վերջին տարում մեծ հետաքրքրություն է առաջացրել Թվիթերը (Twitter), որտեղ այցելությունը աճել է 46-48 տոկոսով:
Պատճառներից մեկն էլ, որ դեռահասները լքում են ֆեյսբուքը, իրենց ընկալումն է ցանցի անվտանգության մասին: Հարցումների տվյալներով, նրանց միայն 9 տոկոսն է ֆեյսբուքն անվտանգ համարել: Իսկ միայն 18 տոկոս պատանիներն են այն համարել զվարճալի և հետաքրքիր: