«Ինեկոբանկի» տնօրենը հրաժարական չի ներկայացրել
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, Ավետիս Բալոյանը հանդիսանում է «Ինեկոբանկ» ՓԲԸ հիմնադիր և խոշոր բաժնետեր, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից արդեն մոտ 20 տարի է Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, այդ թվում տարբեր ժամանակներ եղել է խորհրդի նախագահ կամ գործադիր տնօրեն»,-այս մասին ասված է «Ինեկոբանկ» ՓԲԸ -ի տարածած հայտարարությունում, որտեղ հերքվում են բանկի ղեկավարի հրաժարականի մասին լուրերը:
Նշենք, որ այսօր մամուլի կողմից հրապարակվել է տեղեկատվություն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանի հրաժարականի վերաբերյալ:
Նախորդող հրապարակում՝
ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարական են ներկայացրել. «ՀԺ»
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան