Ստեղծվել է արագ արձագանքման խումբ՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ հետաքրքրող հարցերով դիմելու համար
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում կատարված փոփոխություններին հասարակությանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին իրազեկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում ստեղծվել է արագ արձագանքման խումբ: Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերով կարելի է զանգահարել 060 544 444 հեռախոսահամարով:
Այս մասին հայտնում է ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին