Փեշմերգան վերահսկողություն է սահմանել Սինջար քաղաքի մեծ մասի վրա
Քրդստանի ինքնավարության իշխանությունները հայտարարել են, որ փեշմերգայի ուժերը վերահսկողություն են սահմանել Սինջար քաղաքի մեծ մասի վրա, որը օգոստոսին գրավել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը»: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փեշմերգայի ուժերը դեպի Սինջար առաջխաղացումը գրանցել էին անցած շաբաթվանից, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալցիայի օգնությամբ ճեղքել էին լեռան շրջափակումը: ԱՄՆ-ն դեկտեմբերի 22-ին 13 օդային հարված էր իրականացրել Սինջարի մոտ:
Փեշմերգայի առաջխաղացումը բարձր է գնահատել Քրդստանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին, ով այցելել է Սինջար:
«Շնորհակալություն Աստծուն, որ մենք բացել ենք շրջափակումը և վերահսկողություն սահմանել դեպի Սինջար լեռը տանող ճանապարհների վրա»,-ասել է Բարզանին:
Հիշեցնենք, որ Սինջար լեռան վրա իսլամիստների վայրագություններից ապաստանել էին հազարավոր եզդիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ