Նոր տարին եկեղեցում դիմավորողները գնալով շատանում են. քահանա
«Ճոխ սեղան գցելու հիմնական իմաստն ինքնահաստատվելն է, ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ են հիմնականում ձգտում դրան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Ըստ նրա, այդ մարդիկ իրենք իրենց չեն հարգում, պետք է մեկն ասի, որ իրենք լավն են, որպեսզի սկսեն իրենց հարգել:
Ասուլիսին ներկա Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ ասաց, այս տոնին պետք է մոտենալ ավելի հոգևոր տեսանկյունից. «Այդ ճոխ սեղանները հետադարձ են դեպի հեթանոսություն: Այսօր ամեն ինչ շատ են նյութականացրել, բայց Տերն ինչպե՞ս եկավ. նա եկավ աղքատության մեջ»:
Քահանայի խոսքով, Նոր տարին եկեղեցում դիմավորողները գնալով շատանում են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին