Չերչիլի ընտանիքը խնդրել է նրան կրոնափոխ չլինել. Independent
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ընտանիքը խնդրել է նրան չընդունել իսլամը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Ըստ թերթի, քաղաքագետը, ով Երկրորդ աշխարհամարտում իր երկրին հաղթանակ է բերել, ըստ էության այնքան է տպավորված եղել Արևելքի մշակույթով և իսլամով, որ հարազատները համոզել են նրան չդառնալ մուսուլման: Այդ մասին է ասվում Չերչիլի եղբոր կնոջ նամակում, որը գրված է եղել 1907 թվականին: Փաստաթուղթը հայտնաբերել է պատմաբան Ուորեն Դոկթերը:
«Խնդրում եմ, մի ընդունեք իսլամը»,- դիմել է նա Չերչիլին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Չերչիլը ծառայել է Սուդանում և նամակներից մեկում խոստովանել է, որ «կուզեր լինել փաշա»:
Պատմաբանը թերթին հայտնել է, որ երբեք Չերչիլը լուրջ չի մտածել կրոնափոխող լինելու մասին:
«Ցանկացած պարագայում այդ ժամանակ նա արդեն քիչ-թե շատ աթեիստ էր: Բայց նա իրականում հիացած էր իսլամական մշակույթով»,-ասել է պատմաբանը: