Առաջիկա մի քանի օրերին կլինի առանց տեղումների եղանակ. Զ. Պետրոսյան
2014 թվականին եղանակային անսպասելի իրավիճակ չեղավ, միայն մարտ ամսվա ջերմաստիճանի նվազումը, որն ուղղակի վնաս հասցրեց գյուղացիական տնտեսությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը:
Նա նշեց, որ դեռ ջերմաստիճանի շատ փոքր բարձրացում է սպասվում, իսկ առաջիկա մի քանի օրերին կլինի առանց տեղումների եղանակ. «Հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին և 3-ին ողջ հանրապետությունում սպասվում են թույլ տեղումներ»:
Նրա խոսքերով՝ Նոր տարին կդիմավորենք առանց ձյան, ձյուն կլինի միայն լեռնային շրջաններում:
«Այս բարձր ջերմաստիճանը արտառոց պետք չի համարել, քանի որ եղել է հունվար ամիս, երբ 17 աստիճան ջերմություն է գրանցվել»,-ավելեցրեց Զ. Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին