ՏԿԱԻ նախարարը տավուշցիների հետ քննարկել է հարկերի հետ կապված հարցեր
Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր է ացելել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այցելելով Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար, Արծվաբերդ համայնքներ, նախարարը զրուցել է գյուղապետերի հետ իսկ Չինարիում և Մովսեսում հանդիպել է նաև բնակչության հետ:
Քննարկվել են բնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր՝ սկսած հարկերից ու տուրքերից, վերջացրած բնակարանների սեփականաշնորհման, նոր ծնվող երեխաներին տրվող նպաստի, հրշեջ-փրկարարական հենակետերի, և, իհարկե, անվտանգության խնդիրներով:
Արմեն Երիցյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են, և արվում է ամեն ինչ նրանց հուզող խնդիրներին լուծում տալու համար:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով սոցիալական աջակցություն է նախատեսվում ՀՀ 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Վերոհիշյալ համայնքներից 24-ը Տավուշի մարզում են. Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր: Աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք, մասնավորապես, հանդիսանում են այն համայնքները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի հանրապետության կողմից ենթարկվել են գնդակոծության: Աջակցությունը նախատեսվում է տրամադրել բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի, և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:
Նախորդող հրապարակում՝
Հաստատվել է այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որոնք ազատվելու են հարկերից
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան