Բաղդատում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իրաքի մայրաքաղաքում այսօր երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով ամենաքիչը 7 մարդ է մահացել: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Ավելի վաղ Associated Press-ը գրել է, որ առաջին պայթյունը որոտացել է Բաղդատի հարավ-արևելյան հատվածում գտնվող ոչ մեծ սրճարանի հարևանությամբ: Տեղի ոստիկանության տվյալներով, պայթյունի հետևանքով 4 մարդ է մահացել, 13-ը՝ վիրավորվել:
Ավել ուշ քաղաքի արևմուտքում ևս մեկ պայթյուն է որոտացել: Մահացել է 3 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ամենաքիչը 8 քաղաքացի:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկիչների թիրախն է եղել ոստիկանական ավտեմեքենան: