Երեք զոհ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի վթարից
Այսօր՝ ժամը 08.51-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
ԱԻՆ մամուլի բաժինը հայտնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչից 19-ամյա ուղևոր Ա. Մ.-ը տեղում մահացել է:
Փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ փրկարարներից մեկը ստացել է վնասվածք: Փրկարարները ձորից դուրս են բերել տուժածներ Ժ.Ղ.-ի (ծնվ. 1974 թ.) և Գ.Մ.-ի (ծնվ. 1973 թ.) և Ա.Մ.-ի (ծնվ. 1996թ.) դիերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ