Թուրքագետ. Էրդողանը ապրիլի 24-ին կրկին ուղերձ կհղի՝ ցավ հայտնելով զոհերի համար
Թուրքիայի նախագահի կողմից Դարդանելիի պատերազմական գործողությունների 100-ամյակին մասնակցելու հրավերը ՀՀ նախագահին, հետաքրքիր դիվանագիտական քայլ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Հրավերն ուղարկվել է 102 երկրի: Հետաքրքիր է այնքանով, որ այդ օրը հայերի կողմից բարձրացված աղմուկին նրանք զուգահեռ աղմուկ բարձրացրեցին»,- ընդգծեց թուրքագետը:
Խոսելով Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին արվող քայլերից՝ նա դրանք բավականին անարդյունավետ համարեց. «Գրքերը և ցուցադրությունները ազդեցություն չեն թողնում: Որակական ազդեցություն ունենալու համար հարկավոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններում Ցեղասպանությանը նվիրված թանգարաններ բացվեին:
Ըստ բանախոսի՝ Էրդողանը ապրիլի 23-ին կամ 24-ին ուղերձ կհղի ընդհանուր ցավի վերաբերյալ, որով կփորձի միջազգային հանրությանը ներկայացնել, թե եղել է երիտթուրքերի կողմից կազմակերպված սխալ բռնագաղթ, որը ցավոք սրտի, հիմնականում հիվանդությունների պատճառով հայերի մոտ զոհեր են առաջացել, իսկ իրենք ցավում են այդ զոհերի համար: Կշեշտվի նաև, որ այդ տարիներին ոչ պակաս թուրքեր են մահացել:
Նախորդող հրապարակումներ՝
Էրդողանն ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրում է Թուրքիա
«Ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»
Էրդողանի հաշվարկն ու անհեռատեսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ