Աշխատանքի վայրում «հիմարություններով» զբաղվելը բարձրացնում է աշխատունակությունը
«Ինչպես ասում են , աշխատանքի վայրում հիմարություններով զբաղվելը զարգացնում է լսողությունը, զգոնությունը և կողային տեսողությունը: Սակայն ավստրալացի գիտնականները ևս մեկ դրական ազդեցություն են հայտնաբերել»,-գրում է «Նովոստեյ.քոմ» կայքը:
Մելբուրնի համալսարանի մասնագետները այս հայտնի ասացվածքին ավելացնում են նաև այն, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են կտրվում աշխատանքից և ժամանակ անցկացնում սոցցանցերում, շատ ավելի արդյունավետ են աշխատում, քան իրենց այն կոլեգաները, որոնք հետևում են աշխատանքային օրվա խիստ կանոններին:
Գիտնականների վարած հետազոտությունները ցույց են տվել, որ համացանցից անձնական նպատակներով օգտվելը նպաստում է աշխատունակությանը և բարձրացնում է դրա արդյունավետությունը ինը տոկոսով: Հետազոտությունների հեղինակ Բրենդ Կուկերի խոսքերով՝ համացանցի օգտագործումն աշխատանքի ժամին լիցքաթափվելու նպատակներով, չնայած տարածված տեսակետերին, օգնում է աշխատակիցներին ավելի կենտրոնանալ աշխատանքի վրա:
Ըստ Կուկերի՝ մարդկանց պարբերաբար անհրաժեշտ է կտրվել աշխատանքից, և համացանցի միջոցով կարճատև ընդմիջումները թույլ են տալիս, որպեսզի ուղեղը հանգստանա: Կուկերը նշում է, որ սա թույլ է տալիս ավելի կենտրոնանալ գործի վրա, ինչն էլ ապահովում է բարձր արդյունավետությունը:
Հետազոտությունն արվել է տարբեր ընկերությունների շուրջ 300 աշխատակիցների շրջանում: Նրանց 70 տոկոսը խոստովանել են, որ աշխատանքային ժամերին ցրվելու համար օգտվում են համացանցից՝ փնտրում են տարբեր ապրանքներ, նորություններ են կարդում, օնլայն խաղեր են խաղում, տեսանյութեր են դիտում:
Կուկերը նշել է, որ շատ ընկերություններ արգելափակում են սոցկայքերը և այլ ժամանցային վայրերը համացանցում, որպեսզի աշխատակիցները կենտրոնանան գործի վրա: Գիտնականը, սակայն, նշում է, որ դա չի կարող դրական ազդել աշխատունակության վրա:
Կուկերը նաև հավելել է, որ իր ղեկավարած հետազոտությունների արդյունքները վերաբերում են միայն նրանց, ովքեր համացանցից անձնական նպատակներով օգտվում են միայն աշխատանքային ժամանակի 20 տոկոսից ոչ ավելիի ընթացքում: Ըստ Կուկերի՝ նրանք, ովքեր կախվածության մեջ են ընկնում համացանցից, ի վիճակի չեն աշխատունակություն ցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ