Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում Տորոնտոյում
Կանադայի Տորոնտո քաղաքում նախօրեին «Մեկ ազատ աշխարհ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
ԱԳՆ մամուլի ծառայունուը տեղեկացնում է, որ միջոցառմանը, որպես գլխավոր բանախոսներ, մասնակցել են Կանադայի աշխատանքի, սոցիալական զարգացման և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին և Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:
Դեսպան Եգանյանն իր ելույթում խոսեl 1 Հայոց ցեղասպանության հետևանքների մասին` ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը ինչպես աշխարհասփյուռ հայության, այնպես էլ միջազգային հանրության համար: Հայաստանի դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում, Կանադայում և այլուր 2015թ. ակնկալվող ոգեկոչման միջոցառումներին:
Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 1000 մասնակիցներ, որոնց թվում էին Տորոնտոյի կաթոլիկ, բողոքական եկեղեցիների առաջնորդներ, Տորոնտոյի րաբբին, ներկայացուցիչներ քրդական, եզդիական, իսմայիլիների համայնքներից, ինչպես նաև կանադահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել է նաև Ստամբուլից ժամանած թուրք հոգևորական, պատվելի Հաքան Թաշթանը, ով թուրք ժողովրդի անունից ներողություն է խնդրլ Հայոց ցեղասպանության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին