Ուկրաինայի կառավարությունը Դոնբասում արտակարգ իրավիճակ է հայտարարել
Ուկրաինայի կառավարությունը արտակարգ իրավիճակ է մտցրել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Լենտա.ռու կայքի տեղեկացմամբ, այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով, երկրի մնացած մասում մտցվում է բարձր պատրաստականության ռեժիմ:
«Խնդրում եմ դա չշփոթել արտակարգ կամ ռազմական դրության հետ: Դա մտցվում է խորհրդարանի որոշմամբ: Իսկ մեր որոշումն ուղղված է նրան, որ բոլորը պարտավոր են աշխատել օրական 24 ժամ,շաբաթական 7 օր»,-ասել է Յացենյուկը:
Նա պարզաբանել է, որ նման միջոցառումների նպատակն է «իշխանության բոլոր մարմինների լիարժեք համակարգումը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման և բնակչության պաշտպանության համար»: