«Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես՝ Փարիզում
Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) հունվարի 25-ին տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» թեմայով:
Սեդա Փափազյանն որպես օրինակ ներկայացրել է Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական տարբեր աղբյուրների իրարամերժ փաստերը` ցուցադրելով այն լուսանկարները, որոնք ամենևին չվերաբերելով Խոջալուի դեպքերին` ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից ներկայացվում են որպես այդպիսին` դրանցում հայկական զինվորականների մասնակցությունը «ապացուցելու» համար:
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ակադեմիական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում