Փարիզի բարձր նորաձևության շաբաթը նաև փարաջանովյան գույներով
Ուլյանա Սերգեենկոյի նոր հավաքածուն նվիրված է իր ընտանիքին ու Կովկասին: Փարիզի հանդիսատեսին իր հավաքածուն նա ներկայացրել է շնորհանդեսի ձևաչափով, որպեսզի ընդգծի հավաքածուի հատուկ, շատ անձնական կարգավիճակը և հնարավորություն ունենա լիարժեք շփվել յուրաքանչյուր հաճախորդի և լրագրողի հետ: Այս մասին գրում է buro247.ru կայքը:
Ռուս դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի համար ներշնչանքի աղբյուր են հանդիսանում անձնական պատմությունները անցյալից ու այն երկրից, որի հետ նա խորը կապ է զգում: Այս անգամ նա անդրադարձել է Վրաստանի ու Հայաստանի ժառանգությանը, նրա ամուսինը ծնունդով այնտեղից է և այնտեղ են ստեղծել իրենց լավագույն գործերը անցյալ հարյուրամյակների նկարիչները:
Սերգեենկոն, օրինակ, փոխառել է Լերմոնտովի զինվորական շրջանի ստեղծագործությունների սյուժեները: Բաճկոնների վրայի նժույգները, բարձր օձիքները և մուգ թավիշը հիշեցնում են Կովկասի հպարտ գեղեցկուհիներին, իսկ հնագույն եկեղեցիների զարդանախշերը հիմք են ծառայում ձեռքով արված գործվածքների համար: Վրաց հայտնի նկարիչ Նիկո Փիրոսմանիի կտավներցի դիզայները վերցրել է գաղափարներ աքսեսուարների համար՝ աքաղաղ-պայուսակներ, ոչխարներ,ձ իեր ու այլ կենդանական մոտիվներ: Պայուսակները նաև վերածվել են վրացական թմբուկների, որոնց վրա գործված են նռնենիներ: Սակայն Սերգեենկոյի համար ներշնչանքի գլխավոր աղբյուրը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում