Քրդերն ամբողջությամբ ազատագրել են Քոբանին
Քրդական «Ժողովրդական պաշտպանական միությունները» (YPG – Popular Protection Units) խմբավորման ուժերն ամբողջությամբ ազատագրել են Սիրիայի Քոբանի (Այն Ալ-Արաբ) քաղաքը: Նրանք քաղաքը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններից մաքրել են հունվարի 26-ին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քոբանիի պայքարը տևել է չորս ամիս: Քրդերը հայտարարում են, որ իրենց հաջողվել է մտնել արևելյան արվարձաններ, որտեղից դուրս են քշել ջիհադիստներին:
Քրդերին օգնություն է ցուցաբերել ԱՄՆ-ի օդուժը, թեև ամերիկացիները չեն խոսում հաղթանակի մասին:
Ըստ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի` Քոբանիի համար պայքարի ժամանակ զոհվել է մոտ 1600 մարդ, որից 1196-ը` գրոհայիններ: Ազատագրական պայքարին մասնակցել են նաև կին մարտիկներ: