Ոչ թե ընտանիքը, այլ ընկերներն են երկարակեցության երաշխավորը. Փորձագետներ
Շատ գիտնականներ ենթադրում են, որ ամուսնական ու սոցիալական այլ կապերն ամրապնդում են առողջությունն ու երաշխավորում երկարակեցությունը: Մակգիլ համալսարանի մասնագետները ուսումնասիրել են տարբեր երկրներում ապրող 100 հազար մարդու տվյալներ:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, գիտնականները պարզել են, որ ընտանիքը չի ազդում կյանքի տևողության վրա: Իսկ ահա ընկերների հետ հանդիպումները կյանքը երկարացնում են մոտ 7%-ով: Հետազոտողները նշում են, որ ընտանիքի անդամների հետ շփումները կարող են բարձրացնել սթրեսի մակարդակը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում կյանքի տևողության վրա:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ միայնությունից տառապող մարդկանց պարագայում վաղահաս մահվան վտանգը երկու անգամ ավելի մեծ է, քան այն մարդկանց դեպքում, ովքեր իրենց միայնակ չեն զգում: