Ձնաբքի պատճառով Նյու-Յորքում դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Նյու-Յորքի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել մեգապոլիսի հասարակական տրանսպորտի աշխատանքը սպասվելիք ձնաբքի պատճառով։ «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, տեղական ժամանակով 23։00-ից դադարեցվելու է, մասնավորապես, քաղաքային ավտոբուսների, գնացքների երթևեկությունը, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատանքը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, մոտակա ժամերին քաղաքում ձյան տեղումները կարող են հասնել մինչև 300 մմ։
Հաղորդագրության համաձայն, ներկայումս հասարակական տրանսպորտը աշխատում է ուշացումներով։ Կանգառներում և մետրոյի կայարաններում նկատվում են մարդկային կուտակումներ։ Նշվում է, թե նմանօրինակ իրավիճակ է ստեղծվել նաև հարևան Նյու-Ջերսի նահանգի մի շարք քաղաքներում։
Միացյալ Նահանգների արևելյան ափերին մոտեցող ձնաբքի պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել, ընդհանուր առմամբ, չորս նահանգներում, Նյու-Յորքում, Նյու-Ջերսիում, Կոնեկտիկուտում և Մասաչուսեթսում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում