Իր պահած խոզին ուտելու համար կինը դատարանի առաջ է կանգնել
Ուշագրավ դեպք է պատահել Պրիմորսկի շրջանում: Կինը իրեն պատկանող խոզն ուտելու համար դատարանի առաջ է կանգնել: Բանն այն է, որ կնոջը պատկանող խոզի վրա դատարանի որոշմամբ կալանք է դրված եղել: «Լենտա.ռու»-ն մանրամասնում է, որ ծնողական իրավունքներից զրկված այս կինը հրաժարվել է վճարել ալիմենտը:
300 հազար ռուբլին հօգուտ երեխային գանձելու համար կինը մի քանի անգամ ոստիկանություն է հրավիրվել, սակայն կինը ոչ մի անգամ իրավապահների ներկայացուցիչների հետ չի հանդիպել: Նշվում է, որ նա որևէ տեղ չի աշխատում, ցոփ կյանք է վարում, չարաշահում ալկոհոլը:
Ստիպված դատարանից այցելել են կնոջն ու կալանք դրել նրա միակ ունեցվածի՝ խոզի վրա, սակայն կենդանուն թողել են կնոջ մոտ ու զգուշացրել, քրեական պատասխանատվության մասին, նաև բացատրել է, որ եթե տասն օրվա ընթացքում կինը վճարի գումարը, ապա կենդանու վրայից կալանքը կհանվի:
Որպեսզի իր ունեցածով չվճարի պարտքը, կինը ընկերոջ հետ մորթել են խոզին ու կերել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին