Նախորդ տարին լարվածության առումով աննախադեպ էր. Սեյրան Օհանյան
«Երեկ ՀՀ նախագահի ներկայությամբ իրականացրեցինք ՊՆ կից կոլեգիայի նիստը: ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ-ն իրենց առջև դրած խնդիրն իրականացնում են բավականին բարդ տարածաշրջանային պայմաններում: Դա մեզանից պահանջում է իրավիճակի ճիշտ գնահատում, նոր մոտեցումների որդեգրում, թափանցիկություն և այլն»,- 2014 թվականի ՀՀ ՊՆ գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ նախորդ տարում իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը շարունակում է գերռազմականության քաղաքականությունը: Ողջ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է դիպուկահարների պատերազմը, և հիմա էլ շարունակում է:
«Ադրբեջանական ԶՈւ ողջ այս լարվածության պայմաններում որևէ լուրջ հաջողության չեն հասել»,- արձանագրեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Օհանյանը նկատեց, որ Ադրբեջանը նաև տեղեկատվական պատերազմ է վարում հայկական կողմի նկատմամբ. «Այդ մարտահրավերներին դիմակայելու համար ՀՀ ՊՆ ջանքերը կենտրոնացվել են պաշտպանական համակարգի հզորացման և միջազգային ասպարեզում համագործակցության ոլորտում»:
ՊՆ տվյալներով՝ պաշտպանական համակարգի զարգացման ուղղությամբ ռազմավարական աշխատանքի վերանայման գործընթացներ են իրականացվել, Մշակվել են սպառնալիքի հակազդեցության ուղիները. «Սրանք տևական գործընթացներ են, որոնց արդյունքները դեռ տեսանելի կլինեն»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ անձնակազմի և անձնակազմի կառավարման ոլորտներում ևս բարեփոխումներ են իրականացվել. «Այսօր մեր հրամանատարը զինվորների հետ ընկերական հարաբերություններ ունի»:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Օհանյանը նշեց, որ դաշնակցական կապերը թույլ են տվել ամրապնդել ՀՀ ԶՈՒ ձեռքբերումները, հայ խաղապահները շարունակել են իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովելով ՀՀ մասնակցությունը խաղաղապահ գործողություններին: Հաջողությամբ իրականացվել է ՀԱՊԿ շրջանակներում օպերատիվ արձագանքման ուժերի մասնակցությունը:
«ԶՈՒ մարտունակության բարձրացման և կարգապահության ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել ՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը խորագրով»: Արդյունքներն ակնհայտ են, նվազել է ինքնասպանությունների ցուցանիշը, համեմատելով այլ երկրների հետ»,- արձանագրեց նախարարը:
«Նախորդ տարին լարվածության առումով աննախադեպ էր: Մենք իհարկե հաղթեցինք բոլոր ճակատներում: Սակայն մենք ունեցանք զոհեր: Մեր սպաներն ու զինվորները հավասարաչափ հերոսացան: Համաշխարհային տանկային բիատլոնի մրցույթում մեր ԶՈՒ մեծ հաջողության հասան՝ երկրորդ տեղը գրավելով: Այս անգամ էլ ադրբեջանական կողմը պարտվեց, որովհետև հայ զինվորը ազնիվ է»,- հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում