Կիևում անհայտ անձիք հրդեհել են ևս մեկ եկեղեցի
Այս գիշեր Կիևի շրջաններից մեկում անհայտ անձը հրկիզել է Մոսկվայի պատրիարքարանի փայտե եկեղեցին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:
«Մոսկվայի պատրիարքարանի փայտե եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով վնասվել է արտաքին պատը, գմբեթը, խաչն ու մասամբ մի քանի սրբապատկերներ: Ժամը 03:18-ին հրդեհը մարվել է, զոհեր և տուծաժներ չկան: Հրդեհի պատճառը՝ հրկիզել է անհայտ անձը»,- հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախօրեին անհայտ անձիք փորձել էին հրդեհել ևս մեկ եկեղեցի: Վնասվել էր եկեղեցու միայն խորանի հատվածը: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր մանրամասն ուսումնասիրել հանցագործությունը և մեղավորներին խիստ պատժել: