Մանվել Գրիգորյան. Ազատամարտիկներն այսօր սահմանի տղերքն են
Մարդը պետք է գիտակցի, որ պիտի ծառայի ու պաշտպանի իր քրոջն ու մորը: Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
«Ես, որ գնացել եմ բանակ, առաջինը ինձ, իմ քրոջն, իմ մորն ու իմ հարազատներին պաշտպանելու համար, նոր՝ մնացած բոլորին»,- ավելացրեց Մանվել Գրիգորյանը:
Լրագրողների այն հարցին, թե ճիշտ է համարում այսօր ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, ԵԿՄ ղեկավարն ասաց. «Այո, այն մարդը, որ հիմա հայտարարություններ է անում, փողոց է դուրս գալիս՝ նա ազատամարտիկ չէ: Ազատամարտիկներն այսօր սահմանի տղերքն են, որ զոհվել են: Որ զենքը ձեռքն ինձ ու քեզ այստեղ պաշտպանում է»:
«Ազատամարտիկ նրանք եղել են, իսկ եթե հիմա դուրս են գալիս փողոց և այլն՝ ես այդ մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում»,-նշեց Մ. Գրիգորյանը:
Նա նաև ավելացրեց, որ երկրապահներն այսօր հազարից ավելի դպրոցների միջոցառումների են մասնակցում, այդ պատճառով էլ շատերն այսօր Եռաբլուրում չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին