Միշել Օբամայի «նորաձևության դիվանագիտությունը» Սաուդյան Արաբիայում քննադատության է արժանացել
Ինչպես մյուս երկրների առաջին տիկնանց , այնպես էլ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հագուստը միշտ մանրամասն ուսումնասիրության է ենթարկվում, գրում է Washington Post-ը:
Ըստ Washington Post-ի՝ այս տարի Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված ուղերձի ժամանակ Միշելի կոստյումով լինելը ցույց էր տալիս այն, որ վերջինս ցանկացել է ընդգծել իր ինքնավստահ, կոշտ հայացքների տեր և ուղղախոս իրավաբան լինելը:
Աղբյուրի համաձայն, այս անգամ տիկին Օբաման հագուստի միջոցով իր ուղերձն է հղել արաբական աշխարհին: Մասնավորապես, Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում նա կրել է կապույտ ուղիղ վերնաշապիկ, սև տաբատ, իսկ գլուխը ծածկված չի եղել: Washington Post-ն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայում ընդունված չէ, որ կանայք բաց հագնվեն:
Washington Post-ը նշել է, որ Միշել Օբամայի այս քայլը արաբական աշխարհում բացասական պատասխան է ստացել: Մասնավորապես, պարբերականը հայտնում է, որ Թվիթերում ավելին, քան 1500 արաբերեն հեշթեգեր են հայտնվել՝ «Միշել Օբաման կոպտորեն առանց գլխաշորի» գրությամբ: