Ա. Բախշյանը՝ վճարովի ավտոկայանատեղում տուրքի վճարման կարգի մասին
«Նախորդ օրվա տարածածս «Parking siti-ին`գրպանահատ» մամուլի հաղորդագրության հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել եմ 060 60 66 06 հեռախոսահամարով: Հեռախոսով խոսող ձայնը երկար բարակ բացատրում է, թե ո՞ր խնդրով հեռախոսի ո՞ր թիվը սեղմի քաղաքացին և նույն ձայնը զգուշացնում է, որ 5 րոպեից ավել կանգնելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք»,-այս մասին նշված է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի Երևանի քաղաքապետին ուղղված բաց նամակի մեջ:
«Իհարկե ինձ, ինչպես նաև ցանկացած քաղաքացու, այդպես էլ չհաջողվեց մի կենդանի աշխատակցի հետ խոսել ու պարզաբանումներ ստանալ:
Արդեն մի քանի ամիս է, որ վճարովի ավտոկայանատեղում տուրքը վճարում են 15 րոպեից ավելի կանգնելու համար, իսկ Parking siti-իի տեղեկատու հեռախոսով խոսող ձայնը շարունակում է հաղորդել հին կարգը:
Հիմա ի՞նչ անուն տաս այս կազմակերպության կառավարիչներին, եթե ոչ՝ անօրինականության կամ անգրագիտության ու ծայրահեղ թափթփվածությամբ գործող կազմակերպություն, որը գործ ունի շա՜տ մեծ թվով քաղաքացիների շահերը ոտնահարելու հետ, բայց երբեք չի առերեսվում նրանց հետ և չի լսում մեզ՝ քաղաքացիներիս: Ավելին, շարունակում է իր գրպանահատ գործունեությունը, որովհետև հունվարի 22-ին մեր 5 աշխատակիցներից մեկն էլ է ստացել տուգանքի մասին արձանագրություն:
Այս հաղորդագրությունը տարածելուց 15 րոպե առաջ Երևանի քաղաքապետարանի և Parking siti-ի ներկայացուցչի հետհանդիպեցինք Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածում և նրանք տեղում համոզվեցին, որ այդ հատվածը վճարովի ավտոկայանատեղիի համար կահավորված չէ, ասեցին՝ սխալվելենք:
Պահանջում ենք անմիջապես նոր կարգին համապատասխանեցնել Parking siti –ի հեռախոսով ձայնագրվածը և նրանք, ովքեր անհիմն կերպով անհանգստացրել են մեր քաղաքացիներին, հրապարակավ ներողություն խնդրեն»,-ասված է բաց նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին