Առևանգված լրագրողի հարցով Տոկիոյում հրատապ նիստ են գումարել
Ճապոնիայի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Ճապոնիայի քաղաքացի, լրագրող Քենդզի Գոտոյին առևանգելուց հետո: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Իրավիճակը նախկինի նման բարդ է: Այլ երկրների հետ համագործակցությամբ մենք աշխատում ենք Գոտոյին հնարավորինս շուտ ազատել: Այդ կուրսն անփոփոխ է»,-ասել է Ճապոնիայի վարչապետը:
Սինձո Աբէն նախարարներին հանձնարարել է շարունակել լարված աշխատանքը և բոլոր ջանքերն ուղղել առևանգված լրագրողի ազատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ