Ստրաստբուրգում ընթացող դատավարությունը կարող է դառնալ նախադեպ. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)
Կարևորագույն դատավարություն է, որը կարող է դառնալ լավ նախադեպ միջազգային իրավունքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ստրաստբուրգում ընթացող դատավարությանն՝ ասաց ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը:
«Թուրքական կողմն օգտագործում է խոսքի ազատության իրավունքի կռվանը, որ դեմոկրատական հասարակությունում պետք է քննարկումը լինի ազատ, այդ թվու ամենածանր և բարդ հարցերի շուրջ: Մեր փաստարկները նույնպես շատ ուժեղ են, քանի որ մենք հիմնվում ենք պատմական փաստերի վրա»,-նշեց նա:
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ հայկական կողմի փաստաբանը իր խոսքում շատ լավ հիմնավորել էր, որն է խոսքի ազատությունը և որը ժխտողականությունը և կրանական թշնամանքը:
Պատգամավորների դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին