Մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը
Այսօր, ժամը 06.37-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից «ՎԱԶ-2121» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Է. Մ.-ի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ