Երանոսյանը պարզաբանել է, թե Գյումրիում ովքեր էին հարբած
Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ Լ. Երանոսյանը պատասխանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնեսյանի նամակին՝ պարզաբանելով, իր հայտարարությունը, ըստ որի հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած են եղել:
ՀԿ ներկայացուցչի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած պատասխան նամակում ասված է. «Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց ու հաշվի առնելով նրանց ընդգծված վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջը ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով»: