Դեմոյան. ՀՑԹԻ-ն ներգրավված է լինելու խոշորագույն միջոցառումներում՝ թե ՀՀ տարածքում, թե արտերկրում
«Պատրաստվել է ռազմավարություն, որը լուրջ գործիք է լինելու թե Հայաստանում և թե Հայաստանից դուրս իրականացվող՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառումների համտեքստում »,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով, որ դրանք տրամադրվելու են համայնքային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին:
Նա հայտնեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներգրավված է լինելու խոշորագույն միջոցառումներում՝ թե ՀՀ տարածքում, թե արտերկրում. «Ներկա պահին մենք հաստատված ունենք մոտ 40 հասցե, որտեղ ցուցադրություն պետք է կայանա և ապրիլին, վստահ եմ, որ այդ թիվը 100-ից ավիելի կդառնա»:
Նա նաև նշեց, որ բոլոր միջոցառումները, ինչպես հայտնել է ՀՀ Նախագահը, կառուցված են լինելու չորս հիմնասյուների շուրջ՝ հիշողությունը, երախտագիտությունը՝ բոլոր այն անհատներին, կառույցներին, պետություններին, որոնց օգնության շնորհիվ եղել են փրկվողներ, երրորդը՝ միջազգային պարտավորությունն է՝ հիշեցնելու հանրությանը Հայոց ցեղասպանության մասին և դրա անպատասխան թողնելու վտանգները, իսկ չորրորդ հիմնասյունն անցած 100 տարիների գնահատումն է ազգային գիտակցության, ինքնության պահպանման առումով:
Նախորդող հրապարակումներ՝
Ապրիլի 24-ով ոչինչ չի վերջանում. Վ. Սարգսյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Սերժ Սարգսյան. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՄԻԵԴ ընդդատության խնդիր չէ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին