Սահմանվեցին ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերահսկողության մարմինները
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Հիմնավորման համաձայն, Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալուց հետո երկրում զուգահետ կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների պահպանման վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ կտեղեկացնի Եվրասիական տնտեսական միությանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց